Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկիչները գնդակահարել են Սիրիայի հարավում գտնվող քաղաքի վարչակազմի ղեկավարին․ #ТАСС

11:35, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
Ահաբեկիչները գնդակահարել են Սիրիայի հարավում գտնվող քաղաքի վարչակազմի ղեկավարին․ #ТАСС

Ահաբեկիչները երկուշաբթի զինված հարձակում են իրականացրել Սիրիայի հարավում գտնվող Էս-Սանամեյն քաղաքում, որի հետևանքով սպանվել է քաղխորհրդի ղեկավար Աբդել Սալյամ Հեյմադը: Այս մասին հայտնել Է SANA լրատվական գործակալությունը։ Փոխանցում է ТАСС-ը։

Գործակալության տվյալներով՝ երկու գրոհայիններ հարձակվել են քաղաքի ղեկավարի վրա այն պահին, երբ նա եղել է շուկայի հրապարակում: Ստացած վնասվածքներից Հեյմադը տեղում մահացել է։

Վերջին ամիսներին Հարավային Դերաա նահանգում ակտիվացել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորումը: Սիրիական բանակի հրամանատարությունն էլիտար ստորաբաժանումներ է ուղարկել հարավ՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար։

8299 | 0
Facebook