Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին. մնացածը հետաձգվում են. «Հրապարակ»

08:10, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին. մնացածը հետաձգվում են. «Հրապարակ»

«Այսօր ԱԺ-ում պետք է մեկնարկեր հերթական քառօրյան։ Ըստ կանոնակարգի՝ քառօրյայի օրակարգը նախ հաստատվում է ԱԺ խորհրդի նիստում։ Այն նշանակված էր երեկ՝ ժամը 16։00-ին, սակայն ԱԺ-ից տեղեկացրին, որ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայացել։ Պատգամավորներից շատերը մեկնել են ռազմաճակատ, բացի այդ՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքը ևս մուտք է գործել խորհրդարան, կան պատգամավորներ, որոնք վարակվել են ու բուժում են ստանում, ինչի պատճառով էլ խորհրդարան չեն ներկայանում:

ԱԺ-ից մեզ հայտնեցին, որ ամեն ինչ կանեն, որ այսօր քառօրյան կայանա։ Ի դեպ, խորհրդի նիստի օրակարգից պարզ էր դառնում, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին, ինչպես նաև վարկային համաձայնագրեր, որոնք պետք է վավերացվեն ԱԺ-ի կողմից։

Փոխարենը Վճռաբեկ դատարանի նախագահի և անդամների ընտրության հարցերն օրակարգում տեղ չէին գտել։

Նշենք, որ խորհրդի նիստի օրակարգում էր նաև 2021 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների հարցը, նախատեսվում էր քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում կազմակերպել նոյեմբերի 2-ից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
2013 | 0
Facebook