Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ադրբեջանցիները փորձում են տեղեկատվական հոսքերում հրապարակումներ անելու համար բլոգերներ վարձել այլ երկրներում․ «Փաստ»

07:55, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանցիները փորձում են տեղեկատվական հոսքերում հրապարակումներ անելու համար բլոգերներ վարձել այլ երկրներում․ «Փաստ»

«Ադրբեջան անունով արհեստածին պետությունը միշտ էլ աչքի է ընկել ստով ու կեղծիքով՝ լինի դա չեղած պատմություն հորինելու, թե այլոց մշակութային արժեքները յուրացնելու գործում: Բնականաբար, ալիևյան կլանը պատերազմական շրջանում էլ ջանք ու եռանդ չի խնայում ամեն ինչ գլխիվայր շրջված ներկայացնել թե՛ իր ժողովրդին, թե՛ միջազգային հանրությանը:

Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները փորձում են տեղեկատվական հոսքերում իրենց օգտին հրապարակումներ անելու համար հատկապես բլոգերներ վարձել այլ երկրներում: Մասնավորաբար, օրերս eadaily.com-ը գրել էր, որ նման փորձեր արվում են Ուկրաինայում:

Ըստ լրատվամիջոցի, մեդիա փորձագետ Լարիսա Դրոզդովան «NewsOne» հեռուստաալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը հավաքագրում տեղեկատվական բանակ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3207 | 0
Facebook