Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Եթե խոսքը համոզիչ է, ապա վստահությունը նվաճված է». Աստղիկ Ավետիսյան

07:45, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
«Եթե խոսքը համոզիչ է, ապա վստահությունը նվաճված է». Աստղիկ Ավետիսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ե՞րբ ենք սովորելու հրապարակային ելույթն արժևորել, տրված ուղերձը հստակեցնել, հաշվի առնել արտաքին և ներքին լսարանի պահանջներն ու տեղեկատվության փոխանցման ճիշտ միջոցը։ Ելույթից հետո ի՞նչ ենք ակնկալում լսարանից...
     Արարողակարգային ելույթներ կան, որոնք լավ կլինի կարդալ, որպեսզի ավելորդաբանությունների մեջ չընկնել, ելույթում սխալներ թույլ չտալ։ Հանրույթին ոգևորել, ոչ թե հիասթափեցնել, հանրույթին գործողության մղել, բայց ոչ արժանապատվությունը վիրավորել։ Բաներ կան, որոնք կարող է խոսնակը կամ խորհրդականն ասել, բայց ոչ երբեք բարձրաստիճան պաշտոնյան։
     Հիշենք, որ եթե խոսքը համոզիչ է, ապա վստահությունը նվաճված է»։

| | |
4784 | 0
Facebook