Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Տեսագրությունը, որում ոստիկանը դժգոհում է կացության պայմաններից, արվել է պատերազմի առաջին օրերին. ոստիկանություն

23:00, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
Տեսագրությունը, որում ոստիկանը դժգոհում է կացության պայմաններից, արվել է պատերազմի առաջին օրերին. ոստիկանություն

Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

«Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես նաև՝ ովքեր են տեսանյութը տարածել:

Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:

Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:

Մեր քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում առանց հանգամանքներն ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես և նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին:

Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է:
     Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

| | |
13240 | 0
Facebook