Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թշնամական ուժերը հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը

18:55, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
Թշնամական ուժերը հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը

Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։

Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։

7732 | 0
Facebook