Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԵԱՏՄ-ում մեծամասնություն են պրոթուրքական կեցվածք ունեցող երկրները». Վահե Դավթյան

06:10, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
«ԵԱՏՄ-ում մեծամասնություն են պրոթուրքական կեցվածք ունեցող երկրները». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական կողմն առաջարկել է զրկել ԵԱՏՄ֊ում Թուրքիային տրամադրվող սակագնային արտոնություններից։
     Ինքս սկեպտիկորեն են գնահատում նման հեռանկարը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ում պրոթուրքական կեցվածք ունեցող երկրների առկայությունը։ Ղազախստանն ու Ղրղզստանն իրենց համարում են թուրքական աշխարհի անբաժան մաս՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել այսպես կոչված «Թուրանի բանակի» ձևավորմանը։
     Բելառուսն էլ տրամադրված է Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքել՝ դիտելով Անկարայի հետ հարաբերությունները ոչ միայն առևտրատնտեսական, այլև ավելի լայն՝ քաղաքական, ռազմատեխնիկական, կրթական֊մշակութային տիրույթներում»։

5975 | 0
Facebook