Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը». Իվետա Տոնոյան

17:00, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը». Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ լրատվամիջոցներ վերջին օրերին հետևողականորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, թե իբր, Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ այս օրերին խոշոր գումարներ են փոխանցել պետբյուջե։ Նման լուրերը շրջանառության մեջ դնողների երևակայության համաձայն դրանք այն գումարներն են, որոնք հայտնաբերվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում և մինչ այժմ չեն վճարվել։ Հայտնում եմ, որ այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ինչը, ի դեպ, կարելի է ճշտել նաև հարկային մարմինների լրատվական ծառայություններից»:

11906 | 0
Facebook