Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ահաբեկիչների նոր հոսք ռազմաճակատի գոտի չկա. Թուրքիան բերում է սեփական հատուկջոկատայիններին»․ պատմաբան

16:20, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
«Ահաբեկիչների նոր հոսք ռազմաճակատի գոտի չկա. Թուրքիան բերում է սեփական հատուկջոկատայիններին»․ պատմաբան

Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ ասուլիսի ժամանակ պատմաբան Արմեն Մարուքյանն անդրադարձել է վարձկանների ներգրավվածությանը: «Չնայած Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ տարբեր խոսակցություններին՝ որոշ փաստեր մեզ իրավունք և հիմք են տալիս պնդելու, որ բոլոր դեպքերում այդ պարտավորությունները կատարվում են»,- ասել է պատմաբանը:
     «Խոսքն առաջին հերթին վերաբերում է Իդլիբի շրջանների հրետակոծությանը. ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հենց այդ շրջաններից էր Թուրքիան ահաբեկիչներ մատակարարում Ադրբեջանին: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այդտեղից այլևս ահաբեկիչներ չեն բերվում, որովհետև, ըստ էության, բոլոր բազաները ոչնչացված են, և վերջին տեղեկատվությունն այն մասին է, որ Թուրքիան ստիպված է ապավինել սեփական հատուկջոկատայիններին»,- նշել է նա:

8859 | 0
Facebook