Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Միջազգային

«Ես աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոն

14:25, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
«Ես աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոն

Աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը տեսաուղերձ է հղել՝ հաջակցություն Արցախի ու հայտարարել, որ աղոթում է ինչպես ամբողջ հայության, այնպես էլ հակամարտության խաղաղ լուծման համար, այս մասին հայտնել է RTVI-ն։

«Խորը վշտով տեղեկացա Արցախում հակամարտության սրման մասին: Ես շատ հայ ընկերներ ունեմ այստեղ՝ Միացյալ Նահանգներում, և նրանք պատմում են իրենց տառապանքների, հարազատների կորստի մասին։

Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին. շատ տոկուն են ու մեծահոգի։ Ստիպված են եղել դիմակայել հսկայական դժվարությունների։

Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում: Ես նաև աղոթում եմ, որ խաղաղ լուծում լինի։ Եվ որպեսզի գերտերությունները միջամտեն և ընդունեն ստեղծված իրավիճակը։ Հուսով եմ, որ դուք խաղաղության կհասնեք:

Ընկերնե՛ր, մնացեքք ուժեղ, շարունակեք անել ձեր գործը: Աստված օրհնի ձեզ»,- ասել է դերասանը։

| | |
4263 | 0
Facebook