Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«Հրադադար և զինադադար հաստատելը չեն աղերսում. պարտադրում են». Ալեն Ղևոնդյան

03:10, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
«Հրադադար և զինադադար հաստատելը չեն աղերսում. պարտադրում են». Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրադադար և զինադադար հաստատելը չեն խնդրում, աղերսում, մուրում, այն պարտադրում են:
     Եթե չես կարողանում պարտադրել, ապա պետք է հասկանալ, որ այն որևէ մեկը քո փոխարեն չի անի:
     Նախկինում դեպքեր եղել են, երբ հակառակորդը մուրացել է զինադադար, ու մենք, այս կամ այն հանգամանքից և հատկապես միջնորդների հորդորի ու ռեսուրսների սակավության գործոնից ելնելով, գնացել ենք դրան:
     Սակայն հարձակողական մարտավարություն, կորցնելու ոչինչ չունեցող ու ռազմաճակատում հաջողություններ ունեցող հակառակորդը, սովորաբար, հակված չէ հրադադար/զինադադարի:
     Եվ դա տրամաբանական է: Հրադադար/զինադադարը անհրաժեշտ է զենքերը մաքրելու ու լիցքավորելու համար»:

| | |
4730 | 0
Facebook