Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Միջազգային

«Այդ տիպը քնում-վեր է կենում իմ մասին մտածելով». Էրդողանը կրկին վիրավորել է Մակրոնին

20:55, կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.
«Այդ տիպը քնում-վեր է կենում իմ մասին մտածելով». Էրդողանը կրկին վիրավորել է Մակրոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր կրկնել է, որ լավ կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոգեբույժի մոտ հետազոտություն անցնի։

Ավելի վաղ Մակրոնը հանդես էր եկել երկրում ծայրահեղականության դեմ պայքարի կոչով: Նա հաղորդել էր, որ համապատասխան նախագիծը երկրում պատրաստ կլինի դեկտեմբերի 9-ին: Մահմեդական ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում Մակրոնը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների կրթության վրա: Ըստ Մակրոնի՝ անհրաժեշտ է Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի երկրում «լուսավորյալ իսլամ» ստեղծել, երկրի ներսում «ազատել իսլամն օտարերկրյա ազդեցություններից», ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը: Ի պատասխան Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը պետք է հոգեբուժի դիմի: Երեկ Ֆրանսիան ետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին խորհրդակցության համար:

Այսօր Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն Էրդողանի կոչերն անընդունելի է համարել:

Սակայն այս ամենը զսպող ազդեցություն չեն ունեցել Էրդողանի վրա: Այսօր ևս, Մալաթիայում կայացած իր ելույթի ժամանակ նա վիրավորական խոսքեր է հնչեցրել Մակրոնի հասցեին. «Այն տիպը, որ հիմա ղեկավարում է Ֆրանսիան, քնում-վեր է կենում իմ մասին մտածելով: Մի հատ թող իրեն նայի: Չէ, նա իրոք պետք է հոգեբույժի դիմի»: Էրդողանի ելույթը հեռարձակվել է նրա թվիթերյան էջով:

| | |
12193 | 0
Facebook