Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դեպքերի այս ընթացքով շուտով Ադրբեջանը կմիանա Թուրքիային». Հրանուշ Խառատյան

22:55, կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.
«Դեպքերի այս ընթացքով շուտով Ադրբեջանը կմիանա Թուրքիային». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Մենք չենք ուզում, որ ուրիշ երկրներ խառնվեն։ Մեր դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրները պետք է զերծ մնան հակամարտության անմիջական մասնակցությունից»,- Իլհամ Ալիև: Ոչ մեկը, բացի, իհարկե, Թուրքիայից:

Դե, դեպքերի այս ընթացքով շուտով Ադրբեջանը կմիանա Թուրքիային՝ մոխիր լցնելով Ադրբեջանի՝ «ադրբեջանցի» դառնալ ցանկացող թրքալեզուների, իրենց ինքնությունը պահպանել երազող կովկասալեզուների, իրանալեզուների երազանքներին և այդ ճանապարհով Թուրքիային կբերի «տարածաշրջան»՝ Կովկաս: Կամավոր: Թերևս Մեծ Բրիտանիայից բացի, միջազգային բոլոր հիմնական դերակատարների խնդիրները տասնապատիկ կբարդանան: Մինչև Թուրքիային կրկին ձեռնտու չդառնա Կովկասում «անկախ» մաս ունենալ»:

11037 | 0
Facebook