Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«Ալիևները խնամքով շրջանցել և շրջանցում են այդ փաստերը». Հրանուշ Խառատյան

18:40, կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.
«Ալիևները խնամքով շրջանցել և շրջանցում են այդ փաստերը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը «համաձայն է» հրադադարին՝ նախապայամանով: Ալիևը գիտի՞, որ 1988թ. փետրվարին Սումգայիթում, 1990թ. հունվարին Բաքվում ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՄԲ հայերի հանդեպ տեղի է ունեցել մարդու մտքին, տրամաբանությանն անհասկանալի, սարսափելի, հակաբանական, հակամարդկային հայատյացության զանգվածային ակտ, ոչ թե պարզապես էթնիկական զտում, այլ մարդկանց մարմինների զարհուրելի խոշտանգումներով գազանային կրքերի հագեցում: Ո՛չ հայր, ո՛չ որդի Ալիևները նույնիսկ երբեք չեն խոսել այդ մասին, խնամքով շրջանցել և շրջանցում են այդ փաստերը: Նրանց այդ մասին հարցեր չեն տալիս: Որդի Ալիևը ողջ աշխարհի գիտությամբ հերոսացրեց Ռամիլ Սաֆարովին՝ խրախուսելով քնած, դիմադրելու անկարող «հային սպանելը հերոսություն է» նկատմամբ ադրբեջանական հասարակության միտքը՝ «կրթելով» որևէ նորմալ մարդու ուղեղում չտեղավորվող այդ զարհուրելի երևույթների նկատմամբ ոչ թե պարզ հանդուրժողականությունը, այլ դրանց պաշտամունքը:

Ալիևը համաձայն չէ՞, որ հայատյացության հողի վրա ձևավորված ադրբեջանա-թուրքական ինքնությունը վտանգավոր է մարդկության համար, չխոսելով արդեն հայերի մասին: Դրանց նկատմամբ իր համակրանքի կամ հակակրանքի մասին չի՞ ուզում արտահայտվել: Մինսկի խմբի համանախագահներն այդ մասին նրան հարցեր չունե՞ն: Օրինակ, «բացառո՞ւմ է արդյոք Ալիևը 1988-ի, 1990-ի Սումգայիթի և Բաքվի կրկնությունը, ո՞ր երաշխիքներով է բացառում, ինչքա՞ն ժամանակ է պետք նրան իր ղեկավարած երկրի հասարակության բնազդը, ուղեղը, միտքը, հակումը մաքրելու համար և ի՞նչ միջոցներով է նա պատրաստվում դա անել»:

Պարզ հարցեր, որոնց պատասխաններն ամրագրված են Ցեղասպանության, Ռասիզմի և Այլատյացության ՄԱԿ և ԵՄ կոնվենցիաներում»:

| | |
4421 | 0
Facebook