Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը հայտարարել է կրակի դադարեցման նախապայմանները

12:30, կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.
Ալիևը հայտարարել է կրակի դադարեցման նախապայմանները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի համաձայնեցմանը:

«Այո, մենք պատրաստ ենք: Ես մի քանի անգամ եմ դա նշել: Պատրաստ ենք այսօր համաձայնեցնել կրակի դադարեցումը: Սակայն միևնույն ժամանակ Հայաստանն ու իր վարչապետը ևս պետք է հայտարարեն, որ հավատարիմ են այն սկզբունքներին, որոնք մշակվել են ԱՄՆ-ի, ՌԴ և Ֆրանսիայի հետ համատեղ»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:

Հիշեցենք, որ սեպտեմբերի 27-ից սկիզբ առած պատերազմի ընթացքում արդեն 2 անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադար, որոնք, սակայն, խախտել է Ադրբեջանը:

52861 | 2
Facebook