Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա այլ որակի ու հնչեղության պատերազմ է». Նորայր Նորիկյան

01:15, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
«Սա այլ որակի ու հնչեղության պատերազմ է». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջնագծում հաղթելու համար թիկունքը պետք է ավելի՛ ուժեղ լինի, ավելի՛ կազմակերպված ու ավելի՛ զգոն:

Որևէ մեկի համար պետք է պարզ ու հստակ լինի, որ բոլորը, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, իր չափով ու կարողությամբ մասնակցում է պատերազմին:

Պատերազմը միայն առաջնագիծը չէ:

Սա այլ որակի ու հնչեղության պատերազմ է:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ անհատապես իր վարքագծից շատ բան է կախված: Ինքնագործունեությունն ու իր մասնագիտական կարողություններից դուրս ինքնահաստատվելու այս կամ այն անձի դրսևորած փորձերը որևէ հաջողություն չեն բերել որևէ ոլորտում, իսկ պատերազմում՝ առավել ևս:

Այսօր բանակի հրամանատարները, մարտական ճանապարհ անցած գեներալներն ու պրոֆեսիոնալ զինվորականները պետք է ասեն իրենց խոսքը, իսկ մնացածս իրենց տեղում ու կարողություններով ապավեն լինենք նրանց ու մեր բանակին:

Թիկունքում ամեն ինչ՝ առաջնագծի համար»:

6116 | 0
Facebook