Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում սպանվել է «Ալ Քաիդա»-ի առաջնորդներից մեկը

11:30, կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.
Աֆղանստանում սպանվել է «Ալ Քաիդա»-ի առաջնորդներից մեկը

Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին՝ Աբու Մուխսին ալ Մասրիին, որը ներառված էր ՀԴԲ-ի ամենահետախուզվող հանցագործների ցանկում: Այս մասին տեղեկատվությունը տարածել է Աֆղանստանի Անվտանգության ազգային վարչութունը: Մասրին ծնվել էր Եգիպտոսում 1958 թվականին:

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Քրիս Միլերը հաստատել է Մասրիի մահվան լուրը, որը ենթադրում է ահաբեկչական կազմակերպության արդյունավետության անկում:

Ալ Մասրին «Ալ Քաիդա»-ում երկրորդ ներկայացուցիչն էր, նա սպանվել է Գազնի նահագում հատուկ գործողության ընթացքում:

11933 | 0
Facebook