Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարտունու շրջանի որոշ գյուղերի ուղղությամբ այսօր թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել». Վ. Պողոսյան

22:50, շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.
«Մարտունու շրջանի որոշ գյուղերի ուղղությամբ այսօր թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել». Վ. Պողոսյան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
     Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը»:

5753 | 0
Facebook