Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Տակից մութ ակնարկներ անողների գործը բարդանալու է». Հրանտ Տեր-Աբրահամյան

13:00, շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.
«Տակից մութ ակնարկներ անողների գործը բարդանալու է». Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարող եք զարմանալ, բայց երեկվա ամենալավ լուրն ինձ համար այն էր, որ ասվեց, թե հայկական կողմն էլ քարտեզ կհրապարակի ռազմաճակատի վերաբերյալ:
     Սրա անհրաժեշտության մասին, որքան թույլ է տվել ռազմական իրավիճակը, կարծես, շատերս փորձել ենք ակնարկել:
     Հիմա, քանի որ արդեն պաշտոնապես ասվել է, որ դա կլինի, ուզում եմ տեսակետս ավելի պարզ ասել:
     Մեր ոճը եղել է ու կա թափանցիկությունը:
     Մեր հանրությունն իրոք արժանի է դրան, և այս օրերին էլ մի ավելորդ անգամ ապացուցել է, որ արժանի այդ վերաբերմունքի:
     Մենք սթափ ու գիտակից քաղաքացիների հանրույթ ենք:
     Այս պատերազմում մենք նման ենք Հին Էլադային, որը պատերազմում է հանուն իր ոչ մաիյն արտաքին այլև ներքին ազատության ընդդեմ դասական արևելյան բռնապետության:
     Մենք սուլթանի հպատակներ չենք, այլ ազատ հայեր՝ արևմտյան իրական, հնուց եկող արժեքների կրող: Նկատի ումեն հենց հին, դասական արևմտյանը:
     Վստահ եմ, որ մեր հանրությունը, ավելի կոնկրետ պատկեր ստանալով ռազմաճակատի վերաբերյալ ոչ թե կընկճվի, այլ ավելի ևս կկենտրոնացնի իր ուժերը՝ հոգևոր ֆիզիկական:
     Այստեղ նաև գործնական իմաստ կա:
     Նախ՝ տակից մութ ակնարկներ անողների գործը բարդանալու է, եթե չասեմ կանիմաստանա: Նրանց պարզունակ հաշվարկն այն էր, որ եթե հայ ժողովուրդն իմանա «ճշմարտությունը», ապա խուճապի կմատնվի: Այ էս աստիճան չեն ճանաչում սեփական ժողովրդին: Չնայած սեփականն այստեղ չակերտներում էր պետք դնել:
     Երկրորդ՝ մարդիկ պետք է, այո, սթափ գիտակցեն վտանգի աստիճանը: Որովհետև վտանգի զնգացողությունն ու գիտակցությունն առողջ հանրություններում մոբիլիզացնող ուժ է»:

| | |
5471 | 0
Facebook