Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել․ «Ժողովուրդ»

08:00, շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների թվում:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր Գոռ Գևորգյանի մոտ արդեն հաստատվել է, իսկ մի քանի պատգամավորներ նոր են հանձնել թեստը, ջերմում են, դեռևս սպասում են պատասխա­նին:

ԱԺ աշխատակազմում ևս վիրուսը տարածվել է, մեկուսացածներ ու ինքնամեկուսացածներ կան: Երեկ, կարելի է ասել, նաև դրա պատճառով խորհրդարանը դատարկ էր, որևէ աշխատանքային պրոցես չէր ընթանում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6854 | 0
Facebook