Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ հայտարարություն կտարածեն». Արմինե Մելքոնյան

15:25, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.
«ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ հայտարարություն կտարածեն». Արմինե Մելքոնյան

«Օրեր առաջ ԱՄՆ դեսպանատնից մեզ ասացին, որ ուրբաթ գանք պատասխանի հետևից: Այսօր մեզ զգուշացվեց, որ այսօր ԱՄՆ-ում, մեր ժամանակով 18:30-ին, պիտի տեղի ունենա Զոհրաբ Մնացականյան-Փոմփեո հանդիպումը, և հանդիպումից հետո հայտնի կլինի մեր՝ դեսպանատան միջոցով Վաշինգթոն ուղարկած գրության պատասխանը, դեսպանատունն էլ հանդես կգա հայտարարությամբ»,- այս մասին հայտարարեց ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի նախաձեռնողներից Արմինե Մելքոնյանը և հույս հայտնեց, որ իրենց բոլոր հարցերին կտրվի հստակ պատասխան: Նա նշեց, որ այսքանով այսօրվա հավաքը համարում է ավարտված:

3832 | 0
Facebook