Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դրոն հրեաների մի մասին ուրիշ անձնագրերով տարավ Ամերիկա և փրկեց գերմանացիների ձեռքից». Աստվածատուր Պետրոսյան

14:30, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.
«Դրոն հրեաների մի մասին ուրիշ անձնագրերով տարավ Ամերիկա և փրկեց գերմանացիների ձեռքից». Աստվածատուր Պետրոսյան

«Ոչ մի հումանիտար հրադադար, ոչ մի եվրոպական, ամերիկյան, կամ համաշխարհային տիեզերական սպառնալիքներ և ընդունած բանաձևեր չեն գործում: Գործում է միայն Էրդողան-ահաբեկիչ և Էրդողան-բանդա՝ Հորդանանից մինչև Պակիստան, ինչպես նաև, որքան էլ զազրելի է, իսրայելական մասնակցությամբ դաշնակիցներ, որոնց մասին կյանքում չէինք մտածի: Այն ժողովրդին, որ ժամանակին՝ թե՛ Հայրենական պատերազմի և թե՛ կոտորածների ժամանակ փրկել և անհայտ պահել են մեր հայրերը, ինչպես Դրոն մի մասին ուրիշ անձնագրերով տարավ Ամերիկա և փրկեց գերմանացիների ձեռքից, այսօր կարող են ձեռք բարձրացնել և ասել, թե իրենց հողն է, իրենք պիտի վերցնեն՝ չիմանալով, թե իրենց հողը որն է»,- ասուլիսի ժամանակ խոսելով Ադրբեջանին սպառազինող Իսրայելի մասին՝ ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ապա դառնալով հրեաներին՝ նշեց. «Դուք ի՞նչ եք անում այստեղ»:

Աստվածատուր Պետրոսյանի համոզմամբ՝ եթե հրեական կապիտալը հանեն պատերազմից, ոչ մի պատերազմ չի լինի:

6172 | 1
Facebook