Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկական կողմի համար որևէ բանակցություն միշտ փակուղի է մտել և մտնելու է». Հրանուշ Խառատյան

03:10, շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.
«Հայկական կողմի համար որևէ բանակցություն միշտ փակուղի է մտել և մտնելու է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմության մասին լռում եմ: Բայց Արցախի հարցով հայկական կողմի համար որևէ բանակցություն, դիվանագիտություն միշտ փակուղի է մտել և մտնելու է, քանի դեռ դիվանագիտական հարցադրումների մեկնարկը Սումգայիթ 1998թ. և Բաքու 1990-ով՝ պարզ հակամարդկային հանցագործության թեմայով չի սկսվել և չի սկսվում: Սումգայիթի կիսատ-պռատ, գլխառադ արված դատական նյութերն անգամ բավական են վճռորոշ նշանակություն ունենալու համար: Պարբերաբար անդրադառնալով սաֆարով կոչվածին: Շատ կուզենայի տեսնել այն «դատավորին»՝ դիվանագետ, քաղաքագետ, ....գետ, այն երկրի ղեկավարին, Էրդողանից և Ալիևից զատ, ով կհամարձակվի այս հակահայկական ատելության խորխորատներում բարձրաձայն, «այո» ասելով թաղել Արցախի հայերի լինելության հնարավորությունը»:

6101 | 0
Facebook