Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.

Միջազգային

#HumanRightWatch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների դեմ կասետային զենքի կիրառման դեպքերը

14:05, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.
#HumanRightWatch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների դեմ կասետային զենքի կիրառման դեպքերը

Ադրբեջանը բազմիցս կիրառել է արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում, հայտնում է Human Rights Watch-ը: 2020-ի հոկտեմբերին անցկացված հետաքննության ընթացքում գրանցվել է 4 միջադեպ, որոնց ժամանակ Ադրբեջանը կիրառել է կասետային ռումբեր:

«Կասետային զինամթերքի շարունակաբար կիրառումը, հատկապես բնակելի շրջաններում, վկայում է քաղաքացիական անձանց անվտանգության անտեսման մասին»,- հայտարարել է կազմակերպության սպառազինությունների բաժնի տնօրեն Սթեֆեն Գուսը: «Կասետային զինամթերքը երբեք և ոչ մի պարագայում չպետք է օգտագործվի ոչ մեկի կողմից, առավել ևս քաղաքներում՝ քաղաքացիների համար կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով»։

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում Human Rights Watch-ը հետաքննում է այն հարցը, թե արդյոք հակամարտության բոլոր կողմերը պահպանում են միջազգային մարդասիրական իրավունքը, որը պահանջում է զինված ուժերից մշտապես տարբերակել քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական ու քաղաքացիական օբյեկտները: Human Rights Watch-ը բազմիցս դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ հետաքննություն անցկացնելու համար, սակայն հասանելիություն մինչ օրս չի տրամադրվել:

| | |
4089 | 0
Facebook