Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը տարածել է ցեղասպանությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականների հայտարարությունը

15:15, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը տարածել է ցեղասպանությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականների հայտարարությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը հայտնում է. «ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը տարածել է ցեղասպանությունների ուսումնասիրությունով զբաղվող մի խումբ ակնառու միջազգային գիտնականների հայտարարությունը, որտեղ խորը մտահոգություն է բարձրաձացվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախին սպառնացող ցեղասպանության անմիջական վտանգի կապակցությամբ:

Հայտարարության մեջ գիտնականները, ներկայացնելով կապը վերջին ագրեսիայի և 1915-ի ցեղասպանության ժխտման, վերջին երեք տասնյամյակներում Ադրբեջանում և Թուրքիայում հայատյացության զարգացման, ընթացիկ ագրեսիայի շրջանակներու քաղաքացիական անձանց և կառույցները թիրախավորման միջև, ցույց են տալիս, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում կա Արցախի և թերևս նաև Հայաստանի հանդեպ նոր ցեղասպանության իրական վտանգ՝ որպես կանխարգելման միջոց առաջարկելով Արցախի անկախության ճանաչումը:

Գիտնականները միջազգային հանրությանը պահանջ են ներկայացնում լուրջ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան և պետական մակարդակով իրականացվող հակահայկական քարոզչությունն անմիջապես դադարեցնելու ուղղությամբ: Նրանք կոչ են անում ձայն բարձրացնել այլատյացության, ագրեսիայի ու պատերազմի դեմ և կանխել մի նոր ցեղասպանություն:

Հայտարարության տակ ստորագրել են ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեդիայի, Իսրայելի, Նոր Զելանդիայի, Ավստրիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ավստրալիայի առաջատար համալսարաններ ու գիտական հաստատություններ ներկայացնող ավելի քան յոթ տասնյակ գիտնականներ»:

5096 | 0
Facebook