Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բայդենը 3,5 մլն դոլար է ստացել Ռուսաստանից». Թրամփ

11:20, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.
«Բայդենը 3,5 մլն դոլար է ստացել Ռուսաստանից». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նեշվիլում (Թենեսի) հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը գումար է ստացել Ռուսաստանից։
     Թրամփն ընդգծել է, որ Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը և Ուկրաինան իրեն երբեք չեն վճարել։ Բայդենն էլ՝ ամերիկացի առաջնորդի խոսքով, գումար է ստացել բոլոր երեք երկրներից։
     «Ջոն ստացել է 3,5 մլն դոլար Ռուսաստանից՝ Վլադիմիր Պուտինի միջոցով, քանի որ նա շատ լավ հարաբերություններ է ունեցել Մոսկվայի նախկին քաղաքապետի հետ։ Դու ստացել ես 3,5 միլիոն դոլար, քո ընտանիքը ստացել է 3,5 միլիոն դոլար։ Մի օր դու պետք է բացատրես դա։ Դու պետք է արդարանաս ամերիկացիների առաջ։ Միգուցե դու կարող ես դա անել հենց հիմա»,-Թրամփի խոսքը մեջբերել է РИА «Новости»-ն։

Բայդենն իր հերթին հայտարարել է, որ «ոչ մի պետությունից ոչ մի կոպեկ չի վերցրել»:

6548 | 0
Facebook