Խնդրում ենք սպասել...

Միջազգային

UEFA-ն ադրբեջանական ակումբին պատժել է ռազմական ողջույնի համար

11:00, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.
UEFA-ն ադրբեջանական ակումբին պատժել է ռազմական ողջույնի համար

UEFA-ն ադրբեջանական «Քարաբախ» ակումբին պատժել է ռազմական ողջույն ցուցադրելու համար: Դա տեղի է ունեցել լեհական «Լեգիայի» դեմ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի փուլի խաղից հետո:
     Ադրբեջանական ակումբի ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ակումբի մյուս ներկայացուցիչները կիսաշրջան են կազմել և ռազմական ողջույն են տվել՝ աջ ձեռքը դնելով քունքին:
     Նկատողության տեսքով կարգապահական պատիժ է ստացել 13 ֆուտբոլիստ, այս մասին հաղորդել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կայքը:

15605 | 0
Facebook