Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սենատոր Բոբ Մենենդեսն Ադրբեջանին և Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու բանաձևեր է ներկայացրել

10:15, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.
Սենատոր Բոբ Մենենդեսն Ադրբեջանին և Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու բանաձևեր է ներկայացրել

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը ներկայացրել է երկու բանաձև՝ կոչ անելով դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ, արդեն հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում մեծաքանակ զոհերի և մարդու իրավունքների սարսափելի խախտումների։ Միացյալ Նահանգները չի կարող շարունակել սպառազինություն և անվտանգության ոլորտում աջակցություն տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ նրանք գնալով ավելի ու ավելի են հեռացնում տարածաշրջանը խաղաղությունից»,-հայտարարել է Մենենդեսը:

12342 | 0
Facebook