Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԼՂ հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում չի նախատեսվում». Կրասով

20:05, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
«ԼՂ հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում չի նախատեսվում». Կրասով

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
     «Ներկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում չի նախատեսվում։ Նշված դիրքորոշումը համաձայնեցվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ»,- ասել է Կրասովը:

Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծիք էր հայտնել, որ Վրաստանին պետք է հստակ բացատրել, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան:

7031 | 0
Facebook