Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Եվ՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուշներ, հրթիռ ու կործանիչներ ունենք. հայտարարություն

19:05, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
Եվ՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուշներ, հրթիռ ու կործանիչներ ունենք. հայտարարություն

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Ցեղասպան ահաբեկիչ Թուրքիան արդեն լիովին իրեն է ենթարկել Ադրբեջանը, որն իբրև պետություն Ալիևի գլխավորությամբ կորցրել է որևէ ինքնուրույնություն, ուստի հրաժարվում է հրադադար կնքելու ցանկացած ողջամիտ առաջարկությունից: Ոճրագործ Թուրքիան ամեն կերպ փորձում է դառնալ բանակցությունների կողմ և լուծել իր նվաճողական խնդիրները՝ հաստատվել Հարավային Կովկասում իբրև թելադրող ուժ, այնտեղից էլ ծավալվել դեպի Եվրոպա և Ասիա, աշխարհի բոլոր ծագեր՝ համթուրքականության խելահեղ ծրագրի մոլուցքով:

Հայաստանը և Արցախը մղում են հայրենական պատերազմ, և մենք 21-րդ դարի Սարդարապատի ճակատամարտին ենք պատրաստ:

«Ժառանգություն» կուսակցությունն այս պատերազմի ողջ ծանրության, քաղաքական պատասխանատվության անվարան կրողներից է: Բոլորս ընդունենք մեր հայրենի հողի և ազգային գոյի համար մղվող մարտահրավերը, համախմբվենք ամեն ինչ մարտադաշտի համար, ամեն ինչ բանակի համար, ամեն ինչ Հայաստան-Արցախի համար պետականորեն պարզած կարգախոսներով, միասնական բռունքցք դառնանք և հաղթենք այս վերջին ճակատամարտում: Պատրաստ ենք «Ժառանգություն» կուսակցության քաղաքական դրոշը վերածել մարտադրոշի ու այն սրբորեն ծածանել ռազմադաշտի մեզ հատկացված հատվածում: Հայրենի հողը սակարկության ենթակա չէ:

«Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուշներ, հրթիռ ու կործանիչներ ունենք, որոնք դեռ պետք է համախումբ գործի դնենք: Հայրենիքը վտանգի մեջ է, հայրենիքը փրկության կարիք ունի և բոլորս լծվում ենք այդ գործին: Ի զեն և ի հաղթանակ: Հայոց պետությունն անսասան է և հաղթանակող»:

| | |
3926 | 0
Facebook