Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դաժանագույն պատերազմ է, բայց երկաթի պես կանգնած են մեր տղաները». Պարգև սրբազան

15:40, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
«Դաժանագույն պատերազմ է, բայց երկաթի պես կանգնած են մեր տղաները». Պարգև սրբազան

«Աղոթքն ունի կարևորագույն նշանակություն: Ինչպես սնունդը մարմնի համար է անհրաժեշտ, աղոթքն էլ սնունդ է հոգու համար: Ընդհանրապես եկեղեցում ամեն օր կատարվում են ժամերգություններ՝ առավոտյան, երեկոյան, գիշերային և այլն: Բայց քանի որ մեզ մոտ պատերազմական իրավիճակ է, մենք բոլոր ժամերգություններն ենք անում: Մի տեսակ հսկողություն ենք սահմանել մեր հոգում՝ ինչպես զինվորը դիրքերում»,- ասում է Պարգև սրբազանը:

«Մեր զինվորներն ու սպաներն իրոք մեծ հերոսներ են: Դաժանագույն պատերազմ է: Հրետակոծում են վերևից, առավոտից երեկո խփում են, բայց երկաթի պես կանգնած են մեր տղաները»,- նշում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:

4659 | 1
Facebook