Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

Պատվաստումները կատարվում են առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց. ԱՆ

14:35, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
Պատվաստումները կատարվում են առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։

Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունները (պոլիկլինիկաներ) ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով:

Պատվաստումները կատարվում են առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել: Ռիսկի խմբերն են.

. հղիները,

. 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,

. 65 տարեկանից բարձր անձինք,

. շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,

. բուժաշխատողները (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ), զորակոչի ենթակա անձինք,

. փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Վերոհիշյալ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել սեզոնային գրիպի դեմ»:

| | |
4007 | 0
Facebook