Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կինը, որին դարձնում էիք ծիծաղի և ատելության թիրախ, իսկապես գերեվարված է եղել». Անի Սամսոնյան

13:15, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
«Կինը, որին դարձնում էիք ծիծաղի և ատելության թիրախ, իսկապես գերեվարված է եղել». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կինը, որի նկատմամբ այս տիրույթում դուք ծաղրական գրառումներ էիք անում ու դարձնում ծիծաղի և ատելության թիրախ, իսկապես գերեվարված է եղել:
     Դադարեցրե՛ք խրախճանքն ու անպատասխանատու պահվածքը վիրտուալ տիրույթում:
     Դադարեցրե՛ք մարդկանց սպառնալ ձեր գրառումներով և դատարկաբանությամբ:
     Դադարեցրե՛ք պատերազմը վերածել սուրճի բաժակի շուրջ բանբասանքի:
     Դադարեցրե՛ք մարդկանց պիտակավորել և ճամբարների բաժանել:
     Դադարեցրե՛ք պատերազմը դարձնել էժանագին փիառի և պոպուլիզմի առարկա:
     Միգուցե դուք մեղավոր չեք, որ ձեզ դարձրել են այսպիսին, բայց այս պատերազմը առիթն է, որպեսզի դուք դադարեք լինել այնպիսին ինչպիսին դուք եղել եք և կաք այս տիրույթում:
     Հարգե՛ք բոլոր մեր նահատակների հիշատակը, որոնք կրակի տակ չեն տեսել ու լսել այս ամբողջ վիրտուալ անպատասխանատվությունը և վերաբերմունքը»:

23534 | 3
Facebook