Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց ակցիա իրականացնող կանայք հանձնեցին իրենց նամակը դեսպանատան ներկայացուցչին

12:20, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց ակցիա իրականացնող կանայք հանձնեցին իրենց նամակը դեսպանատան ներկայացուցչին

ԱՄՆ դեսպանատան դիմաց ընթանում է Երևանում ապաստանած Արցախի կանանց և երեխաները բողոքի ակցիան: Քիչ առաջ դեսպանատան ներկայացուցիչը մոտեցավ ակցիայի մասնակցիներին և նրանցից երկուսին հրավիրեց դեսպանատան տարածք: Կանայք հայտնեցին, որ ակցիան նախաձեռնող խումբը չորս հոգուց է բաղկացած: Բանակցության արդյուքնում համաձայնության եկան, և դեսպանատան տարած մուտք գործեցին երեք հոգով:
     «Հանդիպեցինք դեսպանատան դիվանագիտական բաժնիի պետի հետ, հանձնեցինք մեր նամակը և ներկայացրինք պահանջը՝ հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ: Ասացինք, որ սպասելու ենք պատասխանի»,- այս մասին հանդիպումից հետո հայտարարեց ակցիա իրականացնող կանանցից մեկը՝ նշելով, որ պահանջել են արագ արձագանքել, հակառակ դեպքում վրաններով կգան և կգիշերեն դեսպանատան մոտ:

3113 | 0
Facebook