Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բուժաշխատողներին թողեք զինվորների համար». Աշոտ Սարգսյան

13:05, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
«Բուժաշխատողներին թողեք զինվորների համար». Աշոտ Սարգսյան

ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2300 վարակման նոր դեպք: Ժող, հասկանում եմ պատերազմական վիճակը զգոնությունը թուլացնում է, բայց սենց մինչև ո՞ւր: Բուժաշխատողներին պետք է թողնել, որ վիրավոր զինվորների կյանքերը փրկեն: Լավ, այդքան դժվա՞ր է դիմակ կրել, պահպանել հակահամաճարակային կանոնները: Ձեզ համար չեք անում, գոնե զինվորի համար արեք: Աշխարհի ոչ մի երկիր չի կարող անսահմանափակ առողջապահական ռեսուրս ունենալ: Ու մի՛ ասեք՝ հսկող չկա, հսկողների մեծ մասը հայրենիք են պաշտպանում, մենք էլ պարտավոր ենք թիկունքում պաշտպանել իրենց ու իրենց ընտանիքներին: Մի պահ պատկերացնո՞ւմ եք, որ վարակը հասավ սահման: Մտածե՛ք մեր զինվորների առողջության մասին. ջերմություն, թոքաբորբ...: Ինչո՞ւ հասնի դրան, եթե ամեն մեկս կարող ենք մեզ վրա վերցնել պատասխանատվություն՝ հասկանալով որ պետք է ամեն կերպ զգուշանալ, որ չվարակվել և վարակել: Բուժաշխատողներին թողե՛ք զինվորների համար»:

4141 | 0
Facebook