Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«Վաշինգթոնն ու Մոսկվան կարծես թե պայմանավորվել են». Հակոբ Բադալյան

05:15, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.
«Վաշինգթոնն ու Մոսկվան կարծես թե պայմանավորվել են». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաշինգթոնն ու Մոսկվան, կարծես թե, պայմանավորվել են ռազմավարական հարձակողական սպառազինության զսպման պայմանագրի, այսպես ասած, CНВ-3-ի՝ մեկ տարով երկարաձգելու հարցում, Մոսկվան ընդունել է միջուկային զինանոցն այդ ընթացքում սառեցնելու ԱՄՆ պայմանը: Եթե այդ համաձայնությունը մինչև վերջ մնա և դառնա իրականություն, ապա սա շատ կարևոր է նաև Կովկասում թուրքական ագրեսիայի զսպման համար: Կասկածից վեր է՝ այստեղ Ռուսաստանն արդյունավետ զսպում կարող է իրականացնել միայն ԱՄՆ-ի աջակցությամբ: ԱՄՆ-ն, բնականաբար, դա կանի, եթե համոզված է, որ Մոսկվան չի վարի երկդիմի խաղ:

Ռազմավարական զսպման սպառազինության շուրջ համաձայնությունն էդ իմաստով կարող է լինել կարևոր երաշխիք»:

| | |
8086 | 0
Facebook