Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Viasat» ամերիկյան ռազմական ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային». Հրայր Թամրազյան

11:55, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
««Viasat» ամերիկյան ռազմական ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային». Հրայր Թամրազյան

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ամերիկահայերը բողոքի ակցիաներ են անցկացրել «Viasat» ընկերության մոտ և պահանջել են դադարեցնել սաթելիթային կապ և սարքավորում ապահովել թուրքական «Բայրաքթար» դրոնների համար։ Ընկերությունն ասում է, որ պահանջելու է Վոշինգթոնից բացատրել, թե ինչպես է օգտագործում Թուրքիան իրենց տրամադրած տեխնոլոգիաները։

«Մենք ցավակցում ենք հայերի ընտանիքներին։ Մենք դատապարտում ենք այդ զենքերի օգնությամբ անմեղ մարդկանց սպանությունըլ, մենք տեղյակ ենք, որ Կանադան արգելել է դրոնների աչքերի արտահանումը Թուրքիա և մենք նույնպես չեղարկել ենք Թուրքիայի հետ պայմանագիրը ու այլևս չենք տրամադրելու մեր տեխնոլոգիան Թուրքերին»,- ասել է «Viasat» ընկերության ներկայացուցիչը։

«Նրանք այլևս չեն ստանա մեր արտադրանքը, ես շատ շնորհակալ եմ այս խաղաղ ցույցերի համար, հուսով եմ, որ այս տեռորիզիմը կանգ առնի»,- ասել է ներկայացուցիչը՝ ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանին։ Քրիստինեն շատ ակտիվ է աշխատում։ Սա, իսկապես, մեծ նվաճում է, Քալիֆորնիայի հայերի ջանքերի շնորհիվ այս ռազմական տեխնոլոգիան այլևս չի տրվի Թուրքիային։ Ամերիկյան «Viasat» ընկերությունը դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիային։ Այս տեխնոլոգիան դրոնի ուղեղի աշխատանքն է ապահովում և շատ կարևոր բաղադրիչ է։ Կից կայքէջում կարող եք տեսնել, թե ինչ է արտադրում այդ ընկերությունը և ինչ կարողություններ ունի։ Այսպիսով, Կանադայի արգելքից հետո Միացյալ Նահանգների ընկերությունն է դադարեցնում դրոնների տեխնոլոգիայի և սարքավորումների մատակարարումը Թուրքիային»:

6035 | 0
Facebook