Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

«Վրաստանին պետք է հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան». Զատուլին

10:55, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
«Վրաստանին պետք է հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան». Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել տարածաշրջանում խաղաղությունը, որպեսզի ռազմական ռևանշի հասնեն, ուստի նրանց պետք է հիշեցնել, թե որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում: Խորհրդարանականը խոստովանել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն նշել է մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնց թվում է նաև դեսանտային գործողությունը Հայաստանում:

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձևով։ ՀԱՊԿ-ին դիմելու ձևաչափով՝ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ ՀՀ տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով։ Եթե պահանջվի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան։ Սա հարկադրված որոշում է, քանի որ խոսքը գնում է Կովկասում գրոհայինների տարածման մասին, որոնցից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մնացած բոլորը»,- ասել է Զատուլինը։

Բացի այդ, պատգամավորը համաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ հակամարտությունը դեռ դիվանագիտական լուծում չունի Ադրբեջանի գործողությունների պատճառով: Խորհրդարանականը նաև ափսոսանք է հայտնել, որ բանակցային գործընթացը փաստացի առաջ չի գնում, չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին:

| | |
10057 | 0
Facebook