Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև հաղթական ավարտ»․ Շիրակի մարզպետի կոչը

08:40, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
«Այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև հաղթական ավարտ»․ Շիրակի մարզպետի կոչը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կոչով դիմել է մարզի բնակիչներին․ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ,
     ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ դիմում ենք մեր մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։
     Այս պահից սկսած կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին, որի զինվորն ենք յուրաքանչյուրս։
     Քաջ գիտակցում ենք պատմական այն շրջադարձային փուլը, որում ապրում ենք, սա մի նոր Սարդարապատ է, սա մեր գոյության և ինքնության վճռորոշ պայքարն է, և այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ։
     Կեցցե՛ Հայաստանի Հնարապետությունը
     Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
     Փա՛ռք Հայոց բանակին»:

4329 | 0
Facebook