Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թշնամին այժմ մեծ ջանքեր է գործադրում Telegram հարթակում». Նաիրի Հոխիկյան

00:25, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
«Թշնամին այժմ մեծ ջանքեր է գործադրում Telegram հարթակում». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Telegram մուտք գործած թշնամական ալիքների մասին.
     Պատերազմի դաշտից իրական տեղեկություններ տրամադրող մեդիայի անվան տակ հատկապես վերջին օրերին ակտիվացել են թշնամու հովանավորությունը վայելող Telegram որոշ ալիքներ:
     Նախ, այդ ալիքները օրեր շարունակ մատուցում էին բացառապես օբյեկտիվ և հավասարակշռված տեղեկություններ՝ այդկերպ գրավելով մեծ թվով լսարան, ապա սկսվեց ադրբեջանական շահերից բխող տեղեկության տեսակարար կշռի ավելացում: Դա ստեղծում է օբյեկտիվության պատրանք, բայց իրականում նպատակ ունի կոտրել հայկական կողմի թիկունքի հաստատակամությունը:
     Եթե բաժանորդագրվել եք Telegram-ի որևէ ալիքի, և այնտեղ նկատում եք ավելի շատ ադրբեջանական կողմի տեղեկատվություն, ապա վստահ եղեք, որ ձեզ աստիճանաբար ներքաշում են տեղեկատվական-հոգեբանական ծուղակի մեջ: Ձեր փոխարեն ես անմիջապես դուրս կգայի այդ հարթակից:
     Թշնամին այժմ մեծ ջանքեր է գործադրում Telegram հարթակում իր ձեռքը վերցնելու տեղեկատվական գերակշռությունը և այդկերպ ազդելու հայկական և միջազգային լսարանի վրա: Եթե կասկածներ ունեք այս կամ այն ալիքի առումով, գրեք անձնական նամակով, փորձենք հասկանալ:
     Զգոն լինենք»:

7199 | 0
Facebook