Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք դեռ խնդրելու եք, որ մերոնք բանակցեն ձեզ հետ». Աշոտ Ասատրյան

03:05, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
«Դուք դեռ խնդրելու եք, որ մերոնք բանակցեն ձեզ հետ». Աշոտ Ասատրյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու այն պահին, երբ թշնամին կարծեց, թե մեզ հաղթել է ու կարող է իրար հետևից գրավել մեր հողերը, մենք թափ հավաքեցինք ու անակնկալի բերելով ահաբեկիչներին՝ սկսեցինք նրանց դուրս շպրտել մեր տնից:
     Ու հիմա ուղիղ տեքստով հայտարարում ենք, որ չորս ահաբեկչական խմբավորման դեմ 25 օր կռվելուց հետո մենք դեռ պատրաստ ենք թարմանալու ու շարունակելու կռիվը, բայց այս անգամ մեծ է հավանականությունը, որ մարտերի քարտեզագրությունը կարող է փոխվել, քանի որ մեր պատասխանները ավելի ցավոտ են լինելու:
     Դուք դեռ խնդրելու եք, որպեսզի մերոնք բանակցեն ձեզ հետ: Հերիք ա, էդ բեղլուին կարաք արդեն անկեղծ զեկուցեք, որ իրավիճակը անկառավարելի է, թող էլ երևակայական գյուղեր չգրավի Թուրքիայի իր թաքստոցներից»:

7644 | 1
Facebook