Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետի կոչը՝ քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցություններին, ՀԿ-ներին

16:45, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.
Վարչապետի կոչը՝ քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցություններին, ՀԿ-ներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ արեց. «Կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական ու տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, կուսակցություններին, ՀԿ-ներին, որ ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Երկրի կառավարելիությունը պետք է պահվի, բոլորս չենք դառնում դաշտային հրամանատար, բայց դա արդեն կազմակերպչական աշխատանք է, գյուղապետերը պետք է իրենց ընտրողների շրջանից հավաքեն ջոկատներ, որոնք պետք է լինեն ԳՇ պետի ենթակայության ներքո»,- ասաց նա:

10944 | 0
Facebook