Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ․ ՌԴ ԱԳՆ

15:55, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.
Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինի, ՀՀ վարչապետ Ն. Վ. Փաշինյանի, և Ադրբեջանի նախագահ Ի․Հ. Ալիևի հետ հեռախոսային շփումների շրջանակում հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Ս.Վ. Լավրովի առանձին հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Զ․Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջ․Բայրամովի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են հրատապ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման վերաբերյալ:

7890 | 0
Facebook