Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ներկայացուցիչների պալատում Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել

11:05, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.
Ներկայացուցիչների պալատում Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
     «Ազատությունը Արցախի գոյատևման համար մնացած միակ պատասխանն է: Առաջ գնալու ճանապարհն ազատության ճանապարհն է, ուստի կոչ եմ անում Միացյալ Նահանգներին՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- նշել է Նապոլիտանոն:

8506 | 0
Facebook