Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իմ իրավահաջորդը չգնաց այն ուղով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք». Ս. Սարգսյանը՝ #The_Independent-ին

01:40, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.
«Իմ իրավահաջորդը չգնաց այն ուղով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք». Ս. Սարգսյանը՝ #The_Independent-ին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Independent պարբերականին:

Նա նշել, որ համաձայն չէ այն կարծիքին, թե Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը:

Հարցազրույցում Սարգսյանն Ալիևի կողմից սանձազերծված պատերազմը խելահեղություն է որակել:

«Այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ ցանկացած այլ ձևով, որը կարող է ստիպել հայերին լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում:
     Խաղաղությունը պետք է հաստատվի բացառապես բանակցությունների միջոցով»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Անդրադառնալով ներկայիս իշխանության վարած քաղաքականությանը ԼՂ հարցում, Սարգսյանն ասել է. «Իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցություններն սկսել սեփական կետից»:

Սարգսյանը հայտնել է, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված. «Անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով»,- ասել է Սերժ Սարգսյանը։

43283 | 10
Facebook