Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախկին 2 նախագահները հանդիպում-խորհրդակցություն են ունեցել

21:00, երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախկին 2 նախագահները հանդիպում-խորհրդակցություն են ունեցել

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ:
     Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Հիշեցնենք, որ այսօր Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հանդիպել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
     Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։

5478 | 0
Facebook