Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիʹև, բարի գալուստ դժոխք». Արծրուն Հովհաննիսյան

19:00, երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.
«Ալիʹև, բարի գալուստ դժոխք». Արծրուն Հովհաննիսյան

«Էն որ գրել էի վաղը, այսօր եղավ։ Ու մտածեք, թէ ինչ եք ասելու հիմա հարձակվող հայոց բանակի զինվորին ու հրամանատարին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նա մեկ այլ գրառում էր արել, որում հանդիմանել էր նահանջային տրամադրություններ տարածողներին:

Արծրուն Հովհաննիսյանը նաև դիմել է Ադրբեջանի նախագահին. «Ալիʹև, բարի գալուստ դժոխք։ Հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի»:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբարի տարածքում, մեծ կորուստներ կրելով նահանջում է: «Զգուշացրել էինք, դժոխք եք մուտք գործում»,- գրել էր նա։

11315 | 0
Facebook