Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հույս ունենք և աղոթում ենք, որպեսզի հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի»․ Քլունի

11:20, երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.
«Հույս ունենք և աղոթում ենք, որպեսզի հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի»․ Քլունի

Հանրահայտ դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային: «Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար։ Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ հաստատվի խաղաղություն։ Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,- «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» առաջին միջոցառնման ժամանակ ասել է դերասանը։
     «Հուսով եմ՝ մոտ ապագայում չի լինի «Ավրորա» մրցանակի կարիքը։ Դա է իմ աղոթքը։ Դա է իմ հույսը»,- հավելել է դերասանը։

6438 | 0
Facebook