Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՊԲ-ն Իշխանաձորում ծանր մարտեր է մղում». Արցախի նախագահի մամուլի խոսնակ

08:30, երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.
«ՊԲ-ն Իշխանաձորում ծանր մարտեր է մղում». Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակն այդ հատվածում այսօր շատ ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ»,- ասել է Պողոսյանը:
     Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը Ադրբեջանի ԶՈՒ-ին հասցվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի բավականին մեծ կորուստներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

22627 | 0
Facebook