Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ հարկային արտոնություն կսահմանվի. «Հրապարակ»

08:15, երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ հարկային արտոնություն կսահմանվի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարությունը նախօրեին որոշում է ընդունել, իսկ երեկ արդեն ԱԺ է ներկայացրել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսում է ռազմական դրության ժամանակ հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են պաշտպանության, արտակարգ իրավիճակների և (կամ) առողջապահության նախարարություններին։ Նախագիծն ուղղված է ռազմական դրության ժամանակահատվածում պետությանն անհատույց (նվիրատվությամբ) ապրանքներ մատակարարող անձանց համար առկա խոչընդոտների վերացմանը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

5199 | 0
Facebook